Մեսութ Օզիլը ֆինանսավորել է 219 վիրահատության գումար
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեզութ Օզիլը խոսել է իր կատարած բարեգործության մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «219 վիրահատություն արդեն իրագործել ենք և առջևում դեռ շատ բան կա անելու։ Ես ու իմ կինը դեռ 2019-ի հունիսին՝ մեր ամուսնությունից առաջ նշել էինք, որ կավելացնենք բարեգործական գումարները, որպեսզի ամբողջ աշխարհում ևս 1000 երեխա վիրահատվի և առողջանա։
Սա դեռ սկիզբն է։ Եկեք առաջ նայենք ու 2020-ին միասին օգնենք երեխաներին»։