Դավիթ Խաժակյանը հայցում է իր գործընկերների ներողամտությունը (տեսանյութ)
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ավագանու նիստում տեղեկացրեց, որ ինքը շարունակելու է ներկայացված լինել քաղաքային իշխանությունում և աշխատել։
«Ուզում եմ իմ գործընկերներից հայցել ներողամտություն բոլոր այն հնարավոր ձևակերպումների հետ կապված, որոնք տարաձայնության տեղիք կարող էին տալ։ Ուզում եմ ասել, որ ավագանու նիստերի հանդարտ անցնելը պայմանավորված է Ձեզնով, պարոն քաղաքապետ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում