Էս ի՞նչ եք անում, էս ի՞նչ թշնամություն է, ընտանի՞ք եք ներխուժում՝ չեմ թողնի. Նունե Եսայանը՝ Քոչարյանի ստորագրահավաքի մասին (տեսանյութ)
Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է մշակույթի ավելի քան 60 գործիչների հայտարարությանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ:
«Շատ հարգարժան մարդկանց հետ միասին միացել եմ այդ գաղափարին, որպեսզի փոխվի խափանման միջոցը մի մարդու, ով եղել է մեր երկրի երկրորդ նախագահը, ով ազգային հերոս է, ով ազատագրել է Արցախը: Էս ո՞ւր ենք գնում, մարդասիրություն, աջակցություն, չկա՞, կորե՞լ ա էդ ամեն ինչը: Թող լինի դատ, թող լինեն ապացույցներ, և եթե կապացուցվի ինչ-որ բան, թող դատեն էդ մարդուն»,- ասել է Նունե Եսայանը՝ հավելելով, որ միացել է իր ընկերներին՝ Սյուզանին, Սիրոշոյին, նրա ամուսնուն՝ Լևոնին և չի զղջում:
«Ես պարտավոր եմ լինել նրանց կողքին: Ես կարող եմ լինել այն մարդու կողքին, ում կողքին համարում եմ, որ պետք է լինեմ: Էս ինչ են անում: Անթույլատրելի է, չափն արդեն անցնում են: Էլ թույլ չենք տա»:
Մանրամասները՝ տեսանյութում