Խաղաղ օվկիանոսում երկրաշարժ է գրանցվել
Կանադայի արևելքում 6.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Երկրաշարժի էպիկենտրոնը Խաղաղ օվկիանոսում է՝ Պորտ-Հարդի շրջանից 183 կիլոմետր հեռավորության վրա: Զոհերի և ավերածությունների վերաբերյալ դեռևս տվյալներ չկան:
Նշվում է նաև, որ սա այս տարի նույն տեղում տեղի ունեցած արդեն երկրորդ երկրաշարժն է: