Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 24-ին, կազմել է 479.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.83 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.66 դրամ (աճել է 0.49 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 619.45 դրամ (նվազել է 1.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.72 դրամ (աճել է 0.04 դրամով)։