Նեյմարն ամռանը կարող է վերադառնալ «Բարսելոնա». Mundo Deportivo
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը կարող է «Բարսելոնա» վերադառնալ 2020-ի ամռանը։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրը նշում է, որ կատալոնական ակումբը ցանկանում է գնել Նեյմարի ամբողջական տրանսֆերը։ Այս ամռանը կատալոնական ակումբը ցանկացավ գնել Նեյմարին, սակայն փարիզյան ակումբը հրաժարվեց նրան վաճառելուց։
Նշվում է նաև, որ Նեյմարի տրանսֆեր արժեքը կարող է կազմել 180 միլիոն եվրո։