Ֆիլմի նկարահանման ժամանակ Ջեկի Չանը հազիվ է փրկվել մահից
Դերասան Ջեկի Չանը հազիվ է փրկվել մահից՝ «Ավանգարդ» ֆիլմի նկարահանման ժամանակ։
Այս մասին տեղեկանում ենք The Star online-ից։ 65-ամյա դերասանը, ով ֆիլմի նկարահանման ժամանակ պիտի սուզվեր ծովի մեջ, արգելափակվել է քարերի արանքում։
Իր խոսքերով նա հազիվ է փրկվել խեղդվելուց։ Ջեկի Չանին ջրից դուրս է բերել նկարահանման խմբի անդամներից մեկը։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2020 թվականի հունվարին։