Իշխանությունները ապօրինի բերման ենթարկեցին ԵՊՀ ուսխորհրդի նախագահին. Վահագն Վարագյան (տեսանյութ)
Քիչ առաջ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների տնօրեն Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Իշխանությունները ապօրինի բերման ենթարկեցին ԵՊՀ ՈՒԽ նախագահին», իսկ ավելի ուշ նաև տեսանյութ տեղադրել՝ գրառելով․ «Ըստ իշխանությունների «թիվ մեկ հանցագործ»-ին են բերման ենթարկում»։
Որոշ լուրերի համաձայն՝ Դավիթ Ափոյանին տարել են անցած շաբաթ իրավաբանության ֆակուլտետում հնչած կրակոցների դեպքի առիթով։
Ըստ Վահագն Վարագյանի՝ Ափոյանին տարել են ասելով, թե իբր նա տեղյակ է, թե ովքեր են կրակել, բայց չի ասում։