Քննարկվել է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը
Հարավային Կորեայի, Չինաստանի և Ճապոնիայի ղեկավարները եռակողմ հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել է Կորեական թերակղզու ապամիջուկանացման հարցը:
Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը, պատասխանելով լրագրողների հարցին, ասել է. «Մեր երեք երկրները կշարունակեն իրենց աշխատանքները, որպեսզի Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ստանա»:
Եռակողմ գագաթնաժողովն անց է կացվել Չինաստանում՝ դեկտեմբերի 23-24-ին:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև ապամիջուկանացման շուրջ բանակցությունները փակուղի մտան այն բանից հետո, երբ Շվեցարիայում նշանակված բանակցությունների ժամանակ հյուսիսկորեական կողմը հեռացավ բանակցությունների սեղանից, քանի որ, իրենց բնորոշմամբ «ամերիկյան կողմը ձեռնունայն էր ներկայացել բանակցություններին»: