Տոնական օրերին գնանք թանգարաններ. Արայիկ Հարությունյանը Ամանորը տոնելու նոր ծրագիր է առաջարկում (տեսանյութ)
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ամանորի տոնական օրերին գնանք ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ
Սիրելի հայրենակիցներ, մենք առաջարկում ենք Ամանորը տոնելու նոր ծրագիր:
Առաջին անգամ տոնական օրերին մեր ենթակայության թանգարաններն ու թատրոնները բացելու են իրենց դռները մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար: Եթե տարվա ընթացքում ժամանակ չեք ունեցել այցելելու այնտեղ, գնացե՛ք Ձեր երեխաների և հազարատների հետ: Չէ՞ որ Ամանորն ընտանեկան տոն է :)
Թանգարանների և թատրոնների աշխատաժամերն ու խաղացանկերը՝ այստեղ».