Նարեկ Սարգսյանը կալանավորվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։
Այդ մասին հայտնել են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։