Հարձակում Աֆղանստանի զինվորական բազաներից մեկի վրա. կան զոհեր և վիրավորներ
Աֆղանստանի Բալխ շրջանում գտնվող զինվորական բազայի վրա հարձակման հետևանքով 7 զինվորական է զոհվել:
Այդ մասին հայտարարություն է տարածել Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը: Հայտարարության մեջ ասված է նաև, որ բացի զոհերից, ևս 3 զինվորական վիրավորում է ստացել:
Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են կազմակերպել հարձակումը: