Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ

Այս թեմայով
- Հիմա, տղերքին հետ բերելու անվան տակ, Նիկոլ Փաշինյանը թուրքին հանձնելու է նաև սյունյաց դարպասները. Աշոտյան
- Ազգային աղետի ժամանակ ես հասկացա 2018-ից հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու ողջ խորքային իմաստը. Արմեն Աշոտյան
- Դավադիր ստահակը և իր թրքաբարո ոհմակը դեռ իրենց հույս են տալիս, որ կարող են մարսել տիեզերական մասշտաբների այս աղետը և վերարտադրվել. Աշոտյան
- Հայ ժողովուրդն իր հայրենիքում կունենա ապագա, եթե դավաճան ստահակը օր առաջ հեռանա․ Արմեն Աշոտյան
Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նիստին հանգամանորեն ամփոփվել են 2019 թվականի երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքական զարգացումները:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և անվտանգային հիմնախնդիրներին: Քննարկվել են Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու նոր մարտահրավերները:
Գործադիր մարմնին ներկայացվել են նաև մի շարք ներկուսակցական հարցեր:
Հանրապետականը 2020 թվական է մտնում որպես ազգային արժեքների և պետական շահի վրա խարսխված Հայաստանի առաջատար քաղաքական ուժերից մեկը»: