Գարնանային եթերաշրջանի գումարը համարյա թե արդեն հավաքվել է․ քաղտեխնոլոգը՝ դրամահավաքի մասին
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Սիրելի ընկերներ, բարեկամներ, հեռուստադիտողներ:
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին գումարային փոխանցումների, զանգերի և աջակցության համար: ԻՍԿ ՀԻՄԱ ԼԱՎ ԼՈՒՐ
Քանի որ գարնանային եթերաշրջանի գումարը համարյա թե արդեն հավաքվել է (դրամահավաքի տեմպերը ինձ հուշում են, որ 1-2 օրվա ընթացքում լրիվ կհավաքվի), ուզում եմ բոլոր մեր հեռուստադիտողներին, ովքեր մասնակցել են դրամահավաքին հրավիրել գարնանային եթերաշրջանի նկարահանումներին, որոնք տեղի են ունենալու փետրվարի վերջին(կոնկրետ օրերի մասին կտեղեկացնենք ավելի ուշ):
Հիշեցնեմ, որ հեռուստախաղին մասնակցելու համար անհրաժեշտ է դրես-կոդ՝ տղամարդկանց համար սև կոստյում, սպիտակ վերնաշապիկ և փողկապ, կանանց համար սև երեկոյան զգեստ: Սիրով կսպասենք բոլորին մեր տաղավարում:
Հ.Գ. Հարգելի հեռուստադիտողներ, ես կարող եմ հրապարակել բոլոր այն մարդկանց անունները, ովքեր օգնել են որպեսզի հաղորդումը չփակվի:
Սակայն կա երկու բայց. 1 ցուցակն շատ մեծ է, 2. կան մարդիք ովքեր դեմ են, որպեսզի իրենց անունները հրապարակվի։
Ի դեպ մեր հաղորդումը դառնալու է հայկական հեռուստաեթերի առաջին հաղորդումը, որն իրականացվելու է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ աջակցությամբ։
Հ.Գ.2 Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ նաև, որ դրամահավաքը շարունակվում է, քանի որ մեր խաղը ունի նաև ամառային, աշնանային և ձմեռային եթերաշրջաններ»: