Վենետիկում ջրի մակարդակը նորից կբարձրանա
Վենետիկի իշխանությունները զգուշացրել են դեկտեմբերի 23-ին ջրի մակարդակի 20 սանտիմետրով բարձրանալու մասին: Տարածված հաղորդագրության մեջ ասված է, որ ջրի մակարդակի բարձրացում սպասվում է տեղի ժամանակով առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում:
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 13-ին Վենետիկում ջրի մակարդակը բարձրացավ 190 սանտիմետրով, ինչը ռեկորդային ցուցանիշ էր վերջին 50 տարում:
Վերջին տվյալներով հեղեղումների հետևանքով քաղաքին շուրջ 1 միլիարդ եվրոյի վնաս է հասցվել: