Խոշոր ավտովթար ԱՄՆ-ում. կա 51 տուժած
ԱՄՆ Վիրջինիա նահանգում 69 մեքենաների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 51 մարդ է տուժել։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Վթարը տեղի է ունեցել Քվինս Կիրկ կամուրջի վրա՝ Ռիչմոնդ քաղաքից ոչ հեռու։ Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ տուժածներից 11-ի վիճակը ծանր է։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն: