Հրդեհ Քաջարան քաղաքում. տուժածներ չկան
Դեկտեմբերի 22-ին, ժամը 17:43-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի մոտակայքում այրվում է բուսածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Խանջյան փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում այրվում է կրպակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:16-ին, մարվել՝ 18:18-ին:
Այրվել են մետաղյա կրպակի (մոտ 4 քմ) ներսի փայտյա կառուցատարրերը և թղթի թափոններ: