Զանգվածային թունավորում Ֆիլիպիններում. պատճառն ալկոհոլային խմիչքն է
Ֆիլիպինների Լագունա շրջանում ժամանակավորապես դադարեցվել է ալկոհոլային խմիչքների վաճառքը։
Պատճառն այն է, որ մի քանի օրվա ընթացքում ինը մարդ է մահացել անորակ ալկոհոլային խմիչքի օգտագործման հետևանքով։
Բացի այդ,մշուրջ 100 մարդ է հոսպիտալացվել՝ թունավորման նախանշաններով։ Պարզվել է, որ բոլոր տուժածները օգտագործել են կոկոսի գինի։