Ռուսաստանում դպրոցական է մահացել գնացքում սելֆի անելու ժամանակ
Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկի երկրամասում դեռահասը մահացել է սելֆի անելու ժամանակ:
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից: Դեպքը տեղի է ունեցել գնացքի մեջ,երբ տղան փորձել է բարձրանալ գնացքի վագոնի տանիք և մահացել է հոսանքի հարվածից: Սա այս տարվա ընթացքում ՌԴ-ում տեղի ունեցած 3-րդ դեպքն է:
Դպրոցական տղան 13 տարեկան էր: