Վերջին 6 տարվա ընթացքում Ռոնալդուն իր առաջին պարտությունը կրեց եզրափակչում
Երեկ կայացավ Իտալիայի սուպերգավաթի հանդիպումը, որում «Լացիոն» 3-1 հաշվով հաղթեց Թուրինի «Յուվենտուս»-ին:
Թուրինյան թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջին 6 տարվա ընթացքում իր առաջին պարտությունը կրեց եզրափակչում:
Վերջին անգամ Ռոնալդուն պարտվել է 2013 թվականին, երբ Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ռեալ»-ը 2-1 հաշվով զիջել է Մադրիդի «Ատլետիկո»-ին: