ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Վազող տողեր

Չպիտի լկտիությունն ու լաչառությունը նույնացվեն ազատության ու ինքնուրույնության հետ. Նազենի Հովհաննիսյանի պատասխանը՝ պատգամավորին

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ես չեմ հասկանում, երբ անընդհատ համեմատում են, ու համեմատում Վատը` ավելի Վատի հետ: Գերադասելի է անցյալի վատից օրինակ քաղել ու ձգտել լավին, գրագետին ու կառուցողականին:

Նախկին ԱԺ- ում էլ, ինչպես հիմա կան և կային և գրագետ, և անգրագետ ու անիրազեկ, և անհասկանալի հոգեկերտվածոի, և սկզբունքային կամ հույժ անսկզբունք, անհումոր կամ լավ հումորով, մարդկային կամ տմարդ, մասնագիտական լավ կրթությամբ կամ մասամբ դեբիլ ներկայացուցիչներ: ԿԱՅԻՆ ՈՒ ԿԱՆ:

Բայց չի նշանակում, որ, կրթության հարցը բարձրացնող այս աղջկա ասածի մասին գրառմանս պետք է հակադարձել շմայսով կամ նման մեկով... Ես խոսում եմ կրթության մասին, և իմ հղումն անում եմ ԱԺ ամբիոնից հնչած, հատուկ նախապես պատրաստած ելույթով պատգամավորի խոսքից, որն ի դեպ լրիվ պատահաբար տեսա ֆբ լրահոսում: Նախկինում էլ, իսկ հիմա առավել ևս սովորություն ու ժամանակ չունեմ ԱԺ ելույթները լսելու, միայն գործի բերումով, եթե պետք է հյուր լինեն կամ կարևոր հարց է :
Ու ամենասխալը ես( մենք) այստեղ եմ: Որովհետև ՊԵՏՔ Է լսել ու լինել տեղեկացված, թե ինչ օրենքներ են ընդունում, թե ինչպես կամ ովքեր են ընդունում: Թե ինչ արդյունք կամ անհարմարություն ունեն այդ օրենքները:

Ես ՎՍՏԱՀ ԵՄ , որ կառուցողական քննարկումները միայն օգտակար կլինեն ներկայիս կառավարությանը, օրենսդրին, առավել արդյունավետ գործելուն:

Հարգելի իրական կամ ֆեյք օգտատերեր))) Մի հարկադրեք մարդկանց դառնալ անտարբեր, մի բերեք անընդհատ միայն վատի համեմատությունն ու մի արդարացրեք ակնհայտ սխալները, երբ կարելի փորձել դրանք ՇՏԿԵԼՈՎ կառուցել Երկիրը:

Անտարբեր ու լուռ հասարակությունը ամուլ է, անկյանք: Իսկ մենք ապրելու համար այս մեն մի Հայրենիքն ունենք` իր տարբեր մարդկանցով լեցուն: Պետք է սկսել ի վերջո ՀԱՄԱկեցության ու ՀԱՄԱգործակցության եզրերը գտնել: Համերշխություն և առողջություն բոլորիս ( թարմացված):

Նախ խոսԱլ չի, խոսԵլ է ( ասաց, խոսեց), ի վերջո երկրի կարևորագույն ամբիոններից պետք է հնչի գրագետ հայերենը: ( Մյուս սխալներին չանդրադառնամ, չմանրանամ, համեստ մնամ):
2. Ես չեմ բացառում, որ բոլորս ունենք կարծրատիպեր, ես էլ այդ թվում, թե որպես մարդ, թե՛ որպես ուսուցիչ( դասախոս): Բայց, չեմ հասկանում, արդյոք բազմապիսի խեղդող խնդիրների մեջ ինչու՞ են հասել 2013 թ- ին` Շիրակ և «անհանգստանում» ԱԺ- ի ամբիոնից մի ամբողջ ճառ( ոչ դրական) նվիրելով ուսուցչուհուն ...

Այո, համեստ պիտի լինի մարդը, այո ՊԵՏՔ է լինի համեստ, խոնարհ ու դա անհավասարության կամ կարծրատիպի հետ որևէ աղերս չունի: Արժանապատիվ ու ինքնաբավ մարդն է լինում համեստ ու խոնարհ( անկախ տարիքից): Իսկ լացկան տղամարդը որոշում կայացնող չի դառնա , լացն էլ , անեծքի ու հայհոյանքի պես սովորություն է , փոքր երեխան հստակ սահմանումներով է ձևավորում իր աշխարհը, երբ այդ սահմանումները լղոզվում են, լղոզվում է նաև աշխարհի ամբողջականությունն ու երեխայի դերն ու տեսակը` այդ աշխարհում:

Խեղված հոգիներով, ոչ կիրթ, ոչ էլ մանավանդ առողջ հասարակություն չենք կարող ունենալ, ինչի հետ այսօր ամենից շատ ենք բախվում:

Հ.Գ. Ես մանկուց տեսել եմ դասական ավանդական ընտանեկան մոդել, ու երբևէ չեմ մտածել, որ խոնարհ լինելը խանգարում է կիրթ և ուժեղ լինելուն, որ համեստությունը թուլություն է, կամ, որ գոռալով խոսող մարդը` ուժեղ մեկը:

Քույրս լավ հիշեց երեկ մեր մայրիկի խոսքը.« Առյուծն առյուծ է, էգ թե արու», մենք դաստիարակվել ենք տղամարդամեծար մի ընտանիքում, և երդվում եմ, որևէ մեկը չի կարող ասել, թե մեր ազգի կանայք թույլ են կամ անկարող:

Անջրպետը մարդկանց միջև ստեղծվում է անընդհատ ճիշտ ու սխալ փնտրելուց, ու ուղղորդված կարծրատիպեր «ծնելուց»:

Մայրս ուսուցչուհի էր, իմ ամբողջ գերդաստանում առայսօր ուսուցիչներ են: ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, հարգանք ու դիմացինի նկատմամբ ուշադրություն, եթե ինչ-որ բան այն չէ, նախ` փնտրիր քո մեջ: Այ սա էր ուսուցչական մեթոդիկան)

Պարզ է, որ չկան իդեալական մարդիկ ու չկա մանավանդ, իդեալական համակարգ, բայց ուսուցիչը հերոսական գործ է անում տարիներ ի վեր, նվիրյալի ու կրթողի ծանրագույն առաքելությունը պատվով կրում` առանց շնորհակալության սպասումի:

Չի կարող ու չպիտի լկտիությունն ու լաչառությունը նույնացվեն ազատության ու ինքնուրույնության հետ:

Այսօր կիրակի է. Նորքի Սբ. Աստվածածին եկեղեցու քահանան այդպես էլ սկսեց խոսքը` մեջբերելով Տաթևացուն ու Պետրոս առաքյալին` հղում անելով մահացու մեղքերից մեկին. հպարտությանը...»։