41-ամյա քաղաքացին սոճիներ է հատել «Սևան» ազգային պարկի տարածքից
Դեկտեմբերի 17-ին, ժամը 19.20-ին, «Սեւան» ազգային պարկից ոստիկանության Ճամբարակի բաժին ստացվել է գրություն, որ դեկտեմբերի 6-ի ստուգայցի ժամանակ Դրախտիկ տեղամասում հայտնաբերել են, որ ապօրինի հատել են սոճիներ:
Բաժնի ծառայողները, ստացված տվյալներն իրացնելիս, դեկտեմբերի 20-ին բաժին են հրավիրվել Սեւանի 41-ամյա մի բնակչի։ Նա խոստովանել է, որ դեկտեմբերի սկզբներին նշված տեղամասում ապօրինի հատել է երեք սոճի եւ տեղափոխել իր տուն:
Փայտանյութը մասամբ հայտնաբերվել եւ ի պահ է հանձնվել «Սեւան» ազգային պարկին:
Նախապատրաստվում են նյութեր: