«Եթե այսօր իրական ընդդիմությունը ձախողի, ապա կձախողի նաև հեղափոխությունը». Մարուքյան (տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նշում է հիմնադրման 4-ամյակը: Այս առթիվ կազմակերպված միջոցառմանն իր ելույթի ժամանակ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշեց, որ և' վերելքի, և' ճգնաժամային փուլեր են ունեցել, բայց մնացել են հավատարիմ իրենց սկզբունքին:
Նրա խոսքով հեղափոխությունից հետո շատ ուժեր չկարողացան դիմակայել, սակայն ԼՀԿ այսօր հանդիսանում է խորհրդարանական 3-րդ ուժ: Մարուքյանը նկատեց, որ ընդդիմություն լինելն ինքնանպատակ չէ իրենց համար և կառավարությանն էլ չեն քննադատում հենց այնպես` քննադատելու համար:
«Եթե այսօր իրական ընդդիմությունը ձախողի, ապա կձախողի նաև հեղափոխությունը»,-ասաց Մարուքյանը:
Մանրամասները` տեսանյութում