Հայտնի է այս տարվա ամենաշատ գումար վաստակած գրողի անունը. Forbes
Բրիտանուհի գրող Ջոան Ռոուլինգը,ով հանրությանն առավել հայտնի է իր «Հարի Փոթեր» վիպաշարով, դարձել է 2019 թվականի ամենաբարձ վարձատրվող հեղինակը:
Այս մասին տեղեկանում ենք Forbes-ից: Նա այս տարի աշխատել է 92 միլիոն դոլար:
Երկրորդ հորիզոնականում Ջեյմս Պատերսոնն է,ով վաստակել է 70 միլիոն դոլար,իսկ եռյակը եզրափակում է Միշել Օբաման,ով իր գրքից ստացել է 36 միլիոն դոլար եկամուտ: