«Ինչ-որ մութ ուժեր փորձեցին մթագնել, բայց մեկ ա` լուսավոր ենք». Մարուքյանի ելույթի ժամանակ հոսանքը թուլացավ (տեսանյութ)
Այսօր` դեկտեմբերի 21-ին, «Լուսավոր Հայաստանում» կուսակցության 4-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, մի պահ դահլիճի հոսանքը թուլացավ: Դահլիճում լույսերը մարեցին հենց այն ժամանա, երբ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ելույթ էր ունենում ամբիոնից:
Նա փորձեց կատակել.
«Մթնեց ինչ-որ, հա՞, բայց մեկ ա լուսավոր ենք»,-ասաց նա և նույն ոճի մեջ շարունակեց. «ինչ-որ մութ ուժեր փորձեցին մթագնել մեր 4-ամյան»,- շպտալով ասաց Մարուքյանն ու շարունակեց ելույթը, քանի որ հոսանքն արդեն կարգավորվել էր: