Չինաստանում ավտոբուսն ընկել է գետը. կան զոհեր և վիրավորներ
Չինաստանի Ցզիլին շրջանում ավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքի հետևանքով վիրավորներ ևս կան, սակայն վիրավորների թիվ չի նշվում:
Հայտնի է, որ ավտոբուսը գլորվել է ձորը, որտեղով գետ էր հոսում: Ավտոբուսի մի մասը ընկղմվել է ջրի մեջ, ինչն էլ դժվարացնում է փրկարարական աշխատանքներ:
Դեպքի պահին ավտոբուսում 39 ուղևոր է եղել: