«Արսենալ»-ի նորանշանակ մարզիչը կարող է թիմում պահել Հենրիխ Մխիթարյանին
Երեկ պաշտոնապես հաստատվեց, որ Պեպ Գվարդիոլայի նախկին օգնական Միգել Արտետան նշանակվել է «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ:
Արդեն այսօր մի շարք անգլիական սպորտային կայքեր սկսեցին գրել, որ Արտետան ամենայն հավանականությամբ կորոշի թիմում պահել Հենրիխ Մխիթարյանին, ով այս պահին վարձավճարով հանդես է գալիս «Ռոմա»-ում։
Այս ամենի հիմքում տրանսֆերների համար գումարների բացակայությունն է ու Մխիթարյանի լավ ելույթները «Ռոմա»-ում: