ՌՈ հատուկ վաշտից հեռացած զինվորը մինչև բանակ զորակոչվելը երկու անգամ դատապարտված է եղել․ ՊՆ մամուլի խոսնակ
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդադառնալով ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ վաշտից զինվորի ինքնակամ հեռանալու մասին մամուլում տարածված լուրերին՝ ֆեյսբուքի իր էջում գրառում է արել․
«Շարքային Շ.Ս.Ա. մինչև բանակ զորակոչվելը երկու անգամ դատապարտված է եղել: Ծառայության ընթացքում հարուցվել է քր. գործ մինչև զորակոչվելը կատարված մի գործով, որի նախաքննության ընթացքում նրան ձերբակալել են և մեկ տարի նրա նկատմամբ գործել է խափանման միջոց: Մեկ տարի հետո խափանման միջոցը օրենքի պահանջով փոխելուց հետո, երբ նրան տեղափոխել են ՀՀ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող զորամաս, նա օգտվել է իրավիճակից և դիմել փախուստի»: