«Նաիրիտի» նախկին աշխատակիցները կրկին ոտքի են կանգնել

Այս թեմայով
- Հայրենիքի փրկության շարժումը ժամը 18։00-ին բողոքի գործողություններ է իրականացնելու Երեւանի տարբեր հատվածներում
- Իշխանության բողոքի արդյունքում Facebook-ը արգելափակել է Միքայել Մինասյանի էջն ու հեռացրել Տեր Պարգևին աջակցող գրառումը
- «Նիկոլ դավաճան». ակցիա մետրոյի կայարանի ներսում
- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա՝ Ապարանում (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները, տևական ընդմիջումից հետո, դարձյալ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պնդում են, որ գործարանը պետք է աշխատի և պետք է դադարեցվի վաճառքի գործընթացը:
Մինչ այդ նաիրիտցիներին խոստացել էին զբաղվել գործարանի վերագործարկման խնդրով և լուծել ներդրողների հարցը, սակայն, տեսնելով, որ սայլը տեղից չի շարժվում, գործարանի նախկին աշխատակիցները դարյալ ոտքի են կանգնել:
Կառավարության դիմաց բողոքող ցուցարարներին ոչ ոք չմոտեցավ և չլսեց նրան: Հարկ է նկատել նաև, որ աշխատակիցների հետ չէին նաև համակարգող խմբի անդամները:
Նշենք, որ այսօր իրենց խնդրով կառավարության մոտ էին նաև Վաղարշապատի դպրոցի ծնողներն ու ուսուցիչները, ովքեր պահանջում են հանել նոր նշանակված տնօրեն Շուշանիկ Ոսկանյանին ևին և աշխատանքում վերականգնել իրենց նախկին տնօրեն Եստեր Գալստյանին: