Կառլո Անչելոտին մոտ է «Էվերտոն»-ը գլխավորելուն
Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին մոտ է «Էվերտոն»-ի գլխավոր մարզչի պաշտոնին նշանակմանը։
Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։ Իտալացի մասնագետի իրավաբանը կարողացել է չեղարկել «Նապոլի»-ի հետ պայմանագիրը, որպեսզի նշանակվի լոնդոնյան ակումբի մարզիչ։
Անչելոտիի նշանակման պաշտոնական հայտարարությունը կարվի շաբաթ օրվանից ոչ շուտ։ Նշվում է, որ նա ակումբին կներկայացվի արդեն երկուշաբթի։ Լոնդոնյան թիմն ԱՊԼ-ում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։