Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել «Էվերտոն, եթե Անչելոտին գլխավորի թիմը»
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել «Էվերտոն», եթե ակումբը գլխավորի իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին, ում հետ Զլատանն աշխատել է «ՊՍԺ»-ում։
Այս մասին տեղեկանում ենք The Telegraph-ից։ Շվեդ հարձակվողը դեմ չէ նորից վերադառնալ ԱՊԼ, որտեղ նա արդեն իսկ հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում։
Հիշեցնենք, որ 38-ամյա շվեդ ֆուտբոլիստին ցանկանում է իր թիմ հրավիրել նաև «Միլան»-ը։ Իբրահիմովիչն այս պահին ֆուտբոլիստ է։