«Հրապարակ». Գլուխն ազատելու համար դատախազությունը Հայկ Մարությանի գործը փոխանցել է նրա ընկերոջը

Այս թեմայով
- Մակունցի Վաշինգտոն մեկնելն այլ նպատակ և օրակարգ կարող է ունենալ․ Սուրեն Սարգսյան
- Ջհանգիրյանին ճնշեք, թո՛ղ հաճույք ստանա․ Հայկ Սարգսյանի հերթական «կինոն». Yerkir.am
- Անդրանիկ Քոչարյանը օդային տագնապի ձայնը լսելով` թողեց իրերը եւ պախկվեց reception-ի սեղանի տակ․Հայկ Մամիջանյան
- Սա ընդունելի մոտեցում չէ. ՄԻՊ Արման Թաթոյանը` գերիների թիվը չհրապարակելու մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դավիթ Խաժակյանի հաղորդումը` քաղաքապետարանում թույլ տրված պաշտոնեական` փաստաթղթերի և ստորագրությունների կեղծիքների մասով, դատախազությունը վերահասցեագրել է ոստիկանությանը` «նյութեր պատրաստելու համար»:
Սա, այսպես ասած, հենց այն է, ինչ ուզում է Հայկ Մարությանը, քանզի նա և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը մանկության ընկերներ են, և ասում են՝ հենց ինքն է նրա նշանակմանը նպաստել։
«Գլուխն ազատելու համար դատախազությունը գործը փոխանցեց Հայկ Մարությանի ընկերոջը` ոստիկանությանը: Ի դեպ, Արման Սարգսյանի՝ ոստիկանապետ դառնալու դեպքում ոստիկանապետի առաջին տեղակալ է դառնալու Նոր Նորքի թաղապետը՝ Հայկ Մհրյանը, որը դարձյալ նրանց մանկության ընկերն է»,- ասաց քաղաքապետարանի մեր աղբյուրը»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։