«Ժողովուրդ»․ ԱԱԾ բացահայտումից հետո Սասուն Միքայելյանը ԵԿՄ Շիրակի տարածքային բաժանմունքի պետին ազատել է աշխատանքից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ հանդես եկավ, ըստ որի` Երկրապահ կամավորական միությունում հայտնաբերվել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր: Ընդ որում, այն կատարվել էր Երկրապահ կամավորականների միության Շիրակի տարածքային բաժանմունքի նախագահի կողմից:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից այդ բացահայտումներից հետո ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրահանգով տարածքային բաժանմունքի պետն ազատվել է աշխատանքից:
Բացի այդ, մեր տեղեկություններով` Միքայելյանը հրահանգել է այսուհետ ավելի ուշադիր լինել նման փաստաթղթեր տրամադրելու պարագայում և առանց թույլտվության այլևս որևէ փաստաթուղթ չտալ նման դեպքերը բացառելու նպատակով:
Հավելենք, որ այժմ տարածքային բաժանմունքն ունի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, և առաջիկայում նոր նշանակում կարվի»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում