Օբամեյանգը ցանկանում է հեռանալ «Արսենալ»-ից
Լոնդոնի «Արսենալ»-ի գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ցանկանում է հեռանալ ակումբից։
Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։ Գաբոնցին ցանկանում է լքել ակումբը և տեղափոխվել այնպիսի թիմ, որտեղ կարող է պայքարել մրցանակների ու գավաթների համար։ Նշվում է, որ լոնդոնյան թիմից մի շարք ֆուտբոլիստներ ևս ցանկանում են հեռանալ։
Ընդգծենք, որ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական թոփ ակումբներ։