Մեսսին կարող է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ
Կատալոնական «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին կարող է երկարաձգել պայմանագիրը մինչև 2023 թվականը։ Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-յից։
Այս դեպքում «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիրը իր ներկայիս պայմանագրի ավարտից հետո հանդես կգա ևս 2 տարի։ Դեռևս չի նշվում, թե ինչ մանրամասն կետեր կարող են լինել նոր պայմանագրում։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի սկզբում իսպանական սպորտային կայքերն ակտիվորեն գրում էին, որ Մեսսին կարող է հեռանալ կատալոնական ակումբից։