Լևոն Քոչարյանի գրառումը հայտնիների՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու կոչի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, իր երախտագիտությունն է հայտնել Քոչարյանի ազատ արձակման կոչով հանդես եկած հայտնիներին։
«Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այս մարդկանց, իրենց տեսակետը բարձրաձայնելու և անտարբեր չմնալու համար: Համոզված եմ, որ յուրաքանչյուրը` ստորագրելով հանդերձ, քաջ գիտակցել է, որ ամենայն հավանականությամբ կթիրախավորվի հայտնի ուժերի և մարդկանց խմբերի կողմից, բայց չնայած դրան բարձրաձայնել և չի խուսափել արդարացի տեսակետ արտահայտելուց:
Նման քայլերն են ցույց տալիս մարդու իրական կամքն ու սկզբունքայնությունը և արժանի են հարգանքի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լևոն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ և ՌԴ արվեստի և մշակույթի մոտ 60 գործիչներ հանդես էին եկել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։