Մանկությանս երազանքների պաշտոնը չէ․ Սաֆարյանը պարզապես չի ցանկացել մերժել Փաշինյանին (տեսանյութ)
Հանրային խորհրդի նախագահի պաշտոնն իմ երազանքների պաշտոնը չէ։ Այդ մասին հայտարարեց Հանրային խորհրդի նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին ու արձագանքելով այն կարծիքներին, թե Փաշինյանին դուր գալու Սաֆարյանի ջանքերն իզուր չանցան՝ բաղձալի պաշտոն ստացավ։
Նա շնորհակալ է, որ իր աշխատանքը գնահատվել է և նկատվել, բայց վստահեցնում է, որ որևէ ջանք չի գործադրել։
«Մանկությանս երազանք չի եղել, որ դառնամ Հանրային խորհրդի անդամ կամ նախագահ, որ ջանք գործադրեի։ Պարզապես չեմ մերժել վարչապետի առաջարկը»,- ասաց Սաֆարյանը՝ հայտարարելով, որ պետք է ապացուցի, որ հանրային մարմինը չպետք է վերացնել, ինչպես շատերն են կարծում։
Մանրամասները՝ տեսանյութում