Հանձնում ենք զենքերը, որ վախի ու սարսափի միջից դուրս գաք․ ՀՅԴ երիտասադները խաղալիք զենք էին բերել կառավարություն (տեսանյութ)
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա կազմակերպած ՀՅԴ երիտասարդներն իրենց հետ խաղալիքներ էին բերել՝ ատրճանակներ, դիմակներ, ռումբեր, փամփուշտներ ու զինվորներ։
«Ասում են, թե որոշ պարտիզաններ շատ գաղտնի ու վտանգավոր գործողություններ են իրականացրել, որոնք վտանգ են ներկայացնում Հայաստանի համար։ Հիմա պարտիզաններով հավաքվել ենք այստեղ, որ հանձնենք մեր զենքերը, որ դուք կարողանանք հանգիստ քնել, ու էս վախի և սարսափի միջից դուրս գաք»,- հայտարարեցին երիտասարդներն ու գետնին գցեցին իրենց մոտ եղած խաղալիք զենքերը։
Մանրամասները՝ տեսանյութում