Ծառայում եմ Հայաստանի հանրապետությանը. Սաֆարյանի կյանքում Փաշինյանի առաջարկը ամենաանսպասելին էր (տեսանյութ)
Այո՛, ես եմ առաջադրել Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում և ուրախ եմ դրա համար: Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սաֆարյանը ոտքի կանգնեց և շնորհակալություն հայտնեց Փաշինյանին:
«Նստած, նստած»,- ասաց արձագանքեց նրան Փաշինյանը, որից հետո Սաֆարյանն, արդեն նտած վիճակում, շաունակեց իր շնորհակալության տեքստը:
«Պարոն վարչապետ, շնորհակալ եմ այս մեծ վստահության համար: Անկեղծ ասած իմ կյանքում սա ամենաանսպասելի առաջարկներից մեկն է, որը ես ստացել եմ»,- ասաց Սաֆարյանը և խոստացավ իրենից կախված ամեն ինչ անել, որպեսզի արդարացնի իրեն վստահված գործի հետ կապված հույսերը:
«Խորին շնորհակալություն վստահության համար, մնում է ասել ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- եզրափակեց Սաֆարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում