Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում
Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հյուսիսային հատվածում գտնվող «Համասի» օբյեկտներին: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Իսրայելական բանակի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախորդ օրը Գազայի հատվածից հրթիռ է արձակվել իսրայելական Սդերոտ քաղաքի ուղղությամբ, որը իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերը չեզոքացրել են:
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չկա: