«Մանդատը չդնես». նոր ֆլեշմոբ ֆեյսբուքում` ի աջակցություն Դավիթ Խաժակյանի
Ֆեյսբուքում այսօր նոր ֆլեշմոբ է սկսվել՝ ի աջակցություն Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի։
Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր՝ հասարակական, քաղաքական գործիչներ, գրառումներ են կատարում օգտագործելով «Մանդատը չդնես» հեշթեգը։
Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկել էր Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը: