Աշխատանքից ազատվել է Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետը
Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանն աշխատանքից ազատվել է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Արարատ Խաչիկյանը 2018թ. հոկտեմբերին էր նշանակվել կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնակատար, իսկ 2018թ. դեկտեմբերին նշանակվել էր վարչության պետ: