ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկվում է Թրամփի իմփիչմենթի հարցը․ ուղիղ
Իմփիչմենթի նախաձեռնությամբ հանդես է եկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այն բանից հետո, երբ տեղեկություն էր տարածվել, որ նախագահ Թրամփը չարաշահել է իր իշխանությունը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ ճնշում գործադրելու համար, որպեսզի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու նկատմամբ հետաքննություն սկսվի։
Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Կոնգրեսում հաստատվելու պարագայում, նա կդառնա ԱՄՆ պատմության մեջ իմփիչմենթի ենթարկված երրորդ նախագահը՝ Էնդրյու Ջոնսոնից և Բիլ Քլինթոնից հետո։