Որքան ավելի երկար է անձը մնում կալանքի տակ, այնքան ավելի կարևոր է դառնում անձի ազատության իրավունքը. փաստաբան
«Մենք ոչ թե Ձեր քննարկմանը, դատին ենք հանձնում այն հարցը, որ առհասարակ պարոն Քոչարյանը պիտի գրավով ազատ արձակվի, թե չէ, ոչ թե առկա՞ են խոչընդոտներ, թե՞ չէ»: Այս հարցադրմամբ այսօր դիմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը` Վերաքննիչ դատարանին, որտեղ Լուսինե Աբգարյանի նախագահությամբ քննվում է Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի մերժման վերաբերյալ փաստաբանների բողոքը։
Հայկ Ալումյանը նկատեց նաև, որ հարցերը քննարկման առարկա չեն դարձնում, այլ պարզապես ուզում են իմանալ` արդյոք առաջին ատյանի դատարանի որոշումը, այն ձևակերպումներով, որը առկա է բոլորի մոտ, կարո՞ղ է համապատասխանել եվրոպական դատարանի կողմից սահմանված չափանիշին:
«Արդյոք առաջին ատյանի դատարանը վերաբերելի հիմքե՞ր է բերել գրավը մերժելու համար։ Վերաքննիչ դատարանի ուշադրությունն ենք հրավիրում առաջին ատյանի դատարանի որոշման պատճառների մասին վրա ու հարցնում, դա կարո՞ղ է համարվել վերաբերելի ու բավարար, թե՞ չի կարող»,- ընդգծեց իր հարցադրումը Ալումյանը:
Փաստաբանը դատարանին նաև հիշեցրեց նախաքննական կալանքի վերաբերյալ ՄԻԵԴ հետևյալ դիրքորոշումը. «Որքան ավելի երկար է անձը մնում կալանքի տակ, այնքան ավելի կարևոր է դառնում անձի ազատության իրավունքը»։