Փաշինյանն արձակուրդից հետ է կանչել Ավինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին արձակուրդից հետ կանչելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝
Ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի դեկտեմբերի 20-ին հետ կանչել ամենամյա արձակուրդի մասից»,-ասված է որոշման մեջ: