Ի՞նչ են այս տարի ամենաշատը որոնել Yandex ծրագրով
Համացանցային որոնողական Yandex ընկերությունը ներկայացրել է 2019 թվականի ընթացքում ամենաշատ որոնված դեպքերն ու մարդկանց: Այս մասին տեղեկանում ենք TACC լրատվական գործակալությունից:
Համակարգում ամենաշատը մարդիկ որոնել են Ուկրաինայի նախագահական ընտրության և Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի մասին նյութեր:
Փնտրել են նաև Հոակին Ֆենիքսի, Բիլի Աիլիշի և Վլադիմիր Զելենսկու մասին տվյալներ:
Փնտրվել են նաև տեղեկություններ մի շարք համակարգչային խաղերի մասին: