Հնդկաստանում ցույցերը նոր թափ են ստանում
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում խստացվել է հսկողությունը՝ տեղի ունեցող մասշտաբային ցույցերի ֆոնին:
Հսկողությունը խստացնելու որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ երեքշաբթի օրը շուրջ 2 հազար ցուցարարներ բախվեցին ոստիկանության հետ:
Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ ու մահակներ էր կիրառել, իսկ ցուցարարներն իրենց հերթին քարերով ու շշերով հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա: Տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել: