ԱՄՆ-ն շահույթ կստանա Սնոուդենի գրքի վաճառքից
ԱՄՆ-ի դաշնային դատարանը որոշում է կայացրել, որ ԱՄՆ-ն իրավունք ունի շահույթ ստանալու Ամերիկայի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի «Անձնական գործ» գրքի վաճառքից:
Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարը դատական հայց էր ներկայացրել Սնոուդենի դեմ՝ նրա գրքի հրատարակվելուց հետո՝ նրան մեղադրելով «Չհրապարակելու մասին» համաձայնագիրը խախտելու մեջ:
Սնոուդենի փաստաբանը հայտարարել է, որ իրենք համաձայն չեն դատարանի որոշման հետ և պատրաստվում են քննարկել իրենց հետագա գործողությունները: