Կեսգիշերին մոտ Ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է Կոթիի և Իջևան-Նոյեմբերյան մայրուղու ուղղությամբ հակառակորդի արձակած կրակահերթին:
«Երեկ կեսգիշերին մոտ Ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։
Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։
Կորուստներ չկան»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Հովհաննիսյանը։