Աշոտյա՛ն, դու սիրելու բան չես, սո՛ւս մնա․ Մարուքյանը՝ Աշոտյանին
«Աշոտյա՛ն, դու սիրելու բան չես, սո՛ւս մնա»։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա, ամենայն հավանականությամբ, պատասխանել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի այսօրվա գրառմանը, որտեղ ասվում էր․ «Գրպանային ընդդիմության թշվառությունը: Քիչ է, Նիկոլից եք պաթոլոգիկ վախենում, հիմա էլ խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք: Հետո ինչ-որ նախարարի դեպքում նման բան կլինի: Հետո ինչ-որ վարչության պետի: Հետո ինչ-որ գյուղապետի: Չէ, տղերք, ձեր «ընդդիմադիր» պատալոկը քաղ.ավիացիայի պետին «սիրուն աղջիկ» ասելն էր: Հ.Գ. Ավելի լավ չէ՞ր նախորդ գումարման նման 3 մանդատ ունենայիք, բայց արժանապատիվ ու ազատ լինեիք, քան այսօր 18 մանդատի գինը նման կերպով ստիպված, ամոթալի ու պարբերաբար վճարեիք: Չէ մի չէ, ընդդիմություն... Թան էլ չէ, փրթած մածուն»։: